Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor TV -ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը, ռուսական գազի գնին, ՀԱՊԿ-ի գործունեությանն ու սահմանազատման գործընթացին՝ քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու պրոցեսի մեկնարկ նախատեսող օրենքին՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ իշխանությունների այդ նախաձեռնությունն արվում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման հաշվին, ինչն անհեռանկարային է։ «Նույնիսկ ամենաշոշափելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ուղղակի անհնար է: Հետևաբար, եթե դա այդպես է, ի՞նչու եք ընդունում օրենք, որը ոչ մի հեռանկար ձեզ չի առաջացնում, չի տալիս, բայց փոխարենը առաջացնում է լուրջ պրոբլեմներ ձեր ռազմավարական գործընկերոջ մոտ»,- հայտարարել է նախկին վարչապետը։ Նա հիշեցրել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ զուգահեռներ տանելով ռուս-հայկական հարաբերությունների հետ. «Ի՞նչ էր ասում Թրամփը։ Ասում էր՝ լսեք, ես ձեր հովանավորն եմ, անվտանգության համար թիվ մեկ երաշխավորն եմ և ձեզ ամեն ինչով աջակցել եմ: Ինչո՞ւ դուք հիմա իմ կողքին կանգնած չեք… Եթե դուք իմ կարիքը ունեք և ես ձեզ օգնում եմ, ապա բարի եղեք հաշվի նստեք իմ շահերի հետ։ Հարգեք իմ հետաքրքրությունները: Թրամփի բանաձևը սա է»։ Պատասխանելով այն դիտարկմանը, թե ռուսական էժան գազն ունի քաղաքական գին և ՌԴ-ն դրա դիմաց լոյալություն է պահանջում, Հարությունյանը հաստատել է, որ գինը քաղաքական է, սակայն այն բխում է ռազմավարական գործընկերության տրամաբանությունից։ «Քաղաքական գինը տվյալ դեպքում այն էր, որ մենք ձեր հետ համագործակցությունը կարևորելով, շատ ու շատ ապրանքներ ձեզ տրամադրում ենք բավականին մեծ զեղչերով… Արդյո՞ք Ռուսաստանը մեզ աջակցում է էներգակիրներից էժան գներով, իր շուկան մատչելի դարձնելով… որպեսզի ձեր հանրապետության բնականոն կենսագործունեությունը դուք իրականացնեք: Այո՛, թե ո՛չ: Պատասխանը շատ բնական է՝ այո»,- նշել է բանախոսը։ Խոսելով ՀԱՊԿ-ի անգործությանն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքների մասին՝ Հարությունյանը հիշեցրել է 2022-ին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ զորքերի մուտքը Ղազախստան՝ շեշտելով, որ դրան նախորդել էր լուրջ դիվանագիտական աշխատանք. «Խոսքը գնում է դիվանագիտական խողովակներով ջանքեր գործադրելու մասին։ Դուք կարծում եք Տոկաևը միայն մի հատ հայտարարություն արեց և այստեղ բոլորը վազելով գնացի՞ն… Դրան նախորդել էր դիվանագիտական խողովակներով լուրջ աշխատանք»: Միևնույն ժամանակ նա նշել է ՌԴ-ի թերացումները. «Ես Ռուսաստանի փաստաբանը չեմ… Այո, մենք պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում, այդ թվում նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պահանջները կատարելու առումով, Ռուսաստանը թերացել է»։ Սակայն, ըստ նրա, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տապալել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը։ Քննադատելով սահմանազատման ներկայիս գործընթացը՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ իշխանությունը սխալ է մեկնաբանում Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Եթե պարոն Փաշինյանը պահանջում է Պուտինից, որ կար վարչական սահման և դուք չեք կարող այդ վարչական սահմանի մասին չիմանալ… հիմա ես էլ հարց եմ տալիս՝ բա դուք է՞լ չեք կարող, պարոն Փաշինյան, չիմանալ այդ վարչական սահմանի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ Ալմա-Աթայի հռչակագրում «ոչ մի խոսք չկա» կոնկրետ վարչական սահմանների ու քարտեզների նույնականացման մասին, այլ կա միայն տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունք: Եզրափակելով անվտանգային հարցերը՝ նախկին վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական բազայի թիրախը երբեք Ադրբեջանը չի եղել. «Ռուսաստանի ռազմաբազայի առկայությունը Հայաստանում, նրա հիմնական նպատակը հայ-ադրբեջանական հակամարտությունը մեղմելը կամ չեզոքացնելը չէր։ Թուրքական ռազմական ազդեցությունը չեզոքացնելն է…»։ Ըստ Հարությունյանի՝ ռուսական բազան Հայաստանը զերծ է պահում հարևան մեծ պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի արկածախնդրությունից։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը, ռուսական գազի գնին, ՀԱՊԿ-ի գործունեությանն ու սահմանազատման գործընթացին՝ քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու պրոցեսի մեկնարկ նախատեսող օրենքին՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ իշխանությունների այդ նախաձեռնությունն արվում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման հաշվին, ինչն …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 4 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 4 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 5 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 5 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 11 minutes ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 2 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 2 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 2 hours ago