Չորեքշաբթի Թրամփի ուղու միջպետական համաձայնագրի վավերացման մասին նախագծի՝ քառօրյա նիստերի օրակարգ մտցնելուց հետո՝ այսօր հայտնի է դարձել, որ սկսվում է նախագծման աշխատանքը: Այդ նպատակով Սյունիքում են եղել Հայաստանի փոխվարչապետն ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը: Արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում առավել իրատեսական էր համարել, որ ճանապարհի շինարարությունը 2027-ին կսկսվի: