«Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգից հետո հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Այս մասին հայտարարություն է տարածել անկախ դիտորդը։ Ավելի վաղ դաշինքը հայտարարել էր, որ փնտրում են ԱԺ ընտրությունների ժամանակ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողներին, որոնք գտնում են, որ իրենց տեղամասերի արդյունքների չեղարկման և վեաքրվեարկության չնշանակման հետևանքով խախտվել են իրենց ընտրական իրավունքները։ «Անկախ դիտորդ դաշինքի անդամ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնել է այս քաղաքացիների շահերի պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Դիմումը ներկայացվել է 3 քաղաքացիների անունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առանցքում այն հանգամանքն է, որ նշված տեղամասերի արդյունքների չեղարկումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ուստի վերաքվերակություն չնշանակելը խախտել է ընտրողների իրավունքները։ Ընտրական իրավունքը ոչ միայն ընտրությունների օրը քվերակելու հնարավորությունն է, այլ տեսնելը, թե ինչպես է այդ քվեն ազդում ընտրվող մարմնի կազմավորման վրա։ Իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքը ժողովրդավարության առանցքային արժեքներից է։ Ոչ մի քվե չպետք է անտեսվի, և յուրաքանչյուր ընտրողի ձայն պետք է պաշտպանված լինի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին և պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը։ Մեր թիմը հանրությանը կտեղեկացնի գործի ընթացքի մասին»,- նշված է հայտարարության մեջ։ The post Հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ․ Անկախ դիտորդ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ․ Անկախ դիտորդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 4 hours ago

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ | arm.sputniknews.ru
Infocom / 4 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում է՝ որքան արագ ավարտել Իրանի դեմ պատերազմը | shantnews.am
Infocom / 4 hours ago

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 4 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 1 hour ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 1 hour ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 1 hour ago

Թրամփը փորձում է ծնկի բերել Զելենսկուն, բայց Մակրոնը խափանում է նրա հաշվարկները
Noyan Tapan TV / 1 hour ago