arm.sputniknews.ru Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում Եվրոպական միության հետ մերձեցման բոլոր ռիսկերը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի 19-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում: «Մենք տեսնում ենք, թե ճնշման ինչպիսի մեթոդների են նրանք ենթարկում այն երկրներին, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու. նրանցից պահանջում են հրաժարվել սուբյեկտայնությունից և դեռևս մինչև նրանց ֆորմալ անդամակցությունը ԵՄ-ին որպես պարտադիր պայման նշում են միանալը ընդհանուր արտաքին քաղաքականությանը, անվտանգության ոլորտի քաղաքականությանը, միանալ բոլոր այն հայտարարություններին, որոնք նրանք [ԵՄ-ն] անում են»,-նշել է Գրուշկոն: Նա ընդգծել է, որ ԵՄ հայտարարությունների 80%-ը վերաբերում են Ռուսաստանին, ուստի «ռիսկերը չտեսնելն ուղղակի անհնար է»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը | arm.sputniknews.ru appeared first on Infocom .