ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Անցնող 1-1.5 տարվա ընթացքում TRIPP-ը Հայաստանում քննարկվել է միայն շատ սիրողական մակարդակով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե, օրինակ, TRIPP-ի ո՞ր հատվածով է գազամուղ կամ նավթամուղ անցնելու։ Նրա կարծիքով` ԱԺ–ի քննարկումը որևէ հարցի պատասխան չտվեց, հակառակը` առաջացրեց նորանոր հարցեր։ Քննարկումն էլ ընթացավ նույն` թեր և դեմ ուղեծրով։«Տպավորություն է, որ TRIPP-ի շուրջ բանակցում են միայն ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ 2025թ–ի օգոստոսի 8-ից հետո Հայաստանից ընդամենը պահանջվում էր տալ համաձայնություն իր տարածքն օգտագործելու, իսկ TRIPP–ի պարամետրերը բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ Եվ ըստ ուժերի բալանսի ամեն մեկը փորձելու է ավելի շատ բան ստանալ»,– ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ առաջիկայում ԱՄՆ–ում ընտրություններ են, և չի բացառվում` Թրամփի վարչակազմի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ թուլանա։Այդուհանդերձ, քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ և՛ TRIPP-ի գոյությունն է վատ, և՛ TRIPP-ի չգոյությունը, քանի որ վերջինը առանց որևէ այլընտրանքային լուծումների կարող է հանգեցնել հայ–ադրբեջանական նոր էսկալացիայի։«Ամբողջ աշխարհում կատարվող տեկտոնիկ փոփոխությունների ֆոնին մենք այսօր TRIPP ենք հաստատում` հստակ չիմանալով դա մեզ համար լավ է, թե վատ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։Նրա խոսքով` եթե ամիսներ առաջ ՀՀ իշխանությունը նախընտրական շրջանում ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ է խոսում, իսկ բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան։Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հաջորդ շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տպավորություն է` TRIPP-ի շուրջ բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը. քաղաքագետը` ՀՀ–ի դերի մասին
Եթե նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունը ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ է խոսում։ Իսկ բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Видимо, попытки "разобраться" с Армянской церковью через суды зашли в тупик: правозащитник
Sputnik Armenia / 19 minutes ago

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․Արաղչի
Sputnik Armenia / 25 minutes ago

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ
Sputnik Armenia / 32 minutes ago

Пезешкиан на следующей неделе встретится с Путиным – Аракчи
Sputnik Armenia / 45 minutes ago
Related coverage

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ
168 Jham / 21 minutes ago

ՏԻՄ ընտրություն 2026. Արմավիր
Public Television of Armenia — 1Lurer / 27 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Aravot / 42 minutes ago

Պետականաստեղծ և պետականաքանդ ուժերն են մասնակցում այս ընտրություններին. Գերասիմ Վարդանյան
5TV Armenia / 45 minutes ago