Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին չի փոխանցել Ուկրաինայի խաղաղության գործընթացի վերաբերյալ ռուսական առաջարկներ պարունակող որևէ փաստաթուղթ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցը, թե արդյո՞ք Պուտինը Ուիթքոֆին է փոխանցել որևէ գրավոր առաջարկ, բարձրացվել է այսօր Պեսկովի՝ լրագրողներին տված հարցազրույցում։ «Ոչ», – ասել է մամուլի քարտուղարը։ Պուտինը և Ուիթքոֆը հանդիպել էին նախորդ օրը՝ Սանկտ Պետերբուրգում։