Ալբանիայի խորհրդարանում հերթական լիագումար նիստը վերածվել է մասսայական քաշքշուկի և ծեծկռտուքի, ինչի պատճառով նիստը ստիպված են եղել ընդհատել։ Իրավիճակը կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը և իշխող մեծամասնությանը մեղադրել են մայրաքաղաք Տիրանայում արդեն 10 օր շարունակվող ուսանողական և հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանական բռնություններ կիրառելու մեջ։ Վիճաբանությունը բռնկվել է այն պահին, երբ ընդդիմադիր պատգամավոր Ֆլամուր Նոկան մոտեցել է իշխող կուսակցության անդամների նստարաններին և փորձել խլել քվեարկության քարտերը։ Դրանից հետո պատգամավորների միջև սկսվել է ձեռնամարտ։ Ընդդիմադիր պատգամավորները տեղերից պոկել են բարձրախոսները, տարբեր իրեր նետել իշխանական գործընկերների ուղղությամբ և բարձրացրել ցույցերի ժամանակ տուժած ուսանողների լուսանկարները՝ փորձելով ամբողջությամբ տապալել նիստը։ Ալբանիայում արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր՝ ընդդեմ կոռուպցիայի, կրթության ցածր մակարդակի և բարձր վարձավճարների, իսկ ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը։ Նախկին նախագահ Սալի Բերիշայի գլխավորած ընդդիմությունը հայտարարել է, որ խորհրդարանը կորցրել է իր լեգիտիմությունը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ձեռնամարտ Ալբանիայի խորհրդարանում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների դեմ
Shant News / 38 minutes ago

Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ
Shant News / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 5 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 8 hours ago
Related coverage

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»
24TV / 24News / 35 minutes ago

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24TV / 24News / 41 minutes ago

Ալեն Սիմոնյանը կարևորել է ԵՄ աջակցությունը Հայաստանին
1in.am / 1 hour ago

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago