ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ միջնորդության վերաբերյալ հարցուպատասխանի փուլն է, և բավականին շատ հարցեր կան։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ներկայացված մեղադրանքի բովանդակությանը։ Փաստաբանի պնդմամբ՝ մեղադրանքում տեղ գտած ձևակերպումները հեռու են քրեաիրավական տրամաբանությունից։ «Օգտագործված է քրեական իրավունքին ոչ բնորոշ տերմինաբանություն։ Օրինակ՝ «փոխկապակցված անձ» ձևակերպումը, որը շատ ավելի բնորոշ է մրցակցային, հարկային և այլ ոլորտների օրենսդրությանը։ Քրեական իրավունքում այն չափազանց լայն է և կարող է ամեն ինչ ընդգրկել։ Կան բավականին ընդհանրական ձևակերպումներ, որոնցից պարզ չէ, թե կոնկրետ նախագահի գործողությունների որ մասին է խոսքը»,-նշել է նա։ Արամ Օրբելյանի խոսքով՝ մեղադրանքի տեքստից կարելի է ենթադրել, որ այն վերաբերում է նախագահի կողմից որոշակի որոշումների վավերացման գործընթացին։ Փաստաբանը նաև ներկայացրել է այդ ժամանակահատվածում գործող իրավական կարգավորումներն ու նախագահի լիազորությունները։ «Վավերացման հետ կապված մենք բազմիցս արձանագրել ենք, որ նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության ընդունած որոշումները։ 1995 թվականի Սահմանադրությամբ Կառավարության որոշումներն ընդունվում էին Կառավարության կազմով, ստորագրվում վարչապետի կողմից, սակայն ուղարկվում էին վավերացման։ Նախագահը վավերացնում և հրապարակում էր դրանք։ Վավերացումն ինքնին չէր ենթադրում որևէ կերպ հաստատում, համաձայնություն կամ բովանդակային գործընթաց»,- ընդգծել է Արամ Օրբելյանը։ The post Օգտագործված է քրեական իրավունքին ոչ բնորոշ տերմինաբանություն. Արամ Օրբելյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օգտագործված է քրեական իրավունքին ոչ բնորոշ տերմինաբանություն. Արամ Օրբելյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ է տարել Դիլոն Դենիսի նկատմամբ՝ նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
Alpha News / 36 minutes ago

Մոսկվայում կորոշեն Երևանի ճակատագիրը. ՀԱՊԿ-ը մերժո՞ւմ է Փաշինյանին
Alpha News / 5 hours ago

12 ժամ տևած քննություն. Քոչարյանի կալանքի վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը
Alpha News / 8 hours ago

Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը ինքն է․ սա հավերժ իշխելու հայտ է․ Բենիամին Մաթևոսյան
Alpha News / 11 hours ago
Related coverage

Արթուր Աթանեսյան․ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է միավորվի․ «Հրապարակ»
Aravot / 6 minutes ago

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը․ «Ժողովուրդ»
Aravot / 16 minutes ago

Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան
ABC Media / 20 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 25 minutes ago