2026 թվականի ամռանը Փարիզում «System of a Down» ռոք խմբի համերգի ընթացքում «Աման Թելլո» երգի կատարումը քննարկումների և դժգոհության նոր ալիք բարձրացրեց ադրբեջանական մեդիայում։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ երգը ներկայացրին որպես «ադրբեջանական ժողովրդական ստեղծագործություն»՝ հայկական կողմին մեղադրելով այն յուրացնելու մեջ։ Սակայն երգի պատմական ակունքների ուսումնասիրությունը վկայում է, որ այն վաղուց հայտնի էր հայկական ժողովրդական երաժշտական միջավայրում։ Հայ մեծանուն կոմպոզիտոր և ազգագրագետ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի է առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակներ։ Այս փաստագրական վկայությունը կարևոր նշանակություն ունի ստեղծագործության պատմությունն ուսումնասիրելու տեսանկյունից, քանի որ հաստատում է դրա գոյությունը հայկական երաժշտական միջավայրում դեռևս XX դարի սկզբին՝ շատ ավելի վաղ, քան 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումը։ Ադրբեջանական նման գործելակերպը միտված է պատմական անցյալի վերաձևակերպմանը, սեփական մշակութային ժառանգության արհեստականորեն հնացմանն ու այլ ժողովուրդների մշակութային արժեքներն ադրբեջանական մշակույթի մաս ներկայացնելուն։ «Գեղարդ» վերլուծական —00—ՍՊ The post Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում
2026 թվականի ամռանը Փարիզում «System of a Down» ռոք խմբի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 25 minutes ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 3 hours ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 3 hours ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 3 hours ago
Related coverage

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

#ՈւՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ABC Media / 1 hour ago