Հայկական արմատներով, Փարիզում հիմնված MARÓM նորաձևության տունը և ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան սկսել են համագործակցություն, որի շրջանակում բրենդը մշակել և արտադրել է մարզիկների համար նախատեսված հագուստի հատուկ հավաքածու։ Հավաքածուն ստեղծվել է՝ ձևավորումը և ոճը քննարկելով հավաքականի առաջատար ըմբիշների հետ՝ հաշվի առնելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Նախաձեռնության նպատակն է աջակցել հայ մարզիկներին՝ ապահովելով նրանց միասնական և ներկայանալի արտաքին տեսքը պաշտոնական միջոցառումների և միջազգային մրցաշարերի ընթացքում։ MARÓM-ի ստեղծած հագուստը համադրում է հարմարավետությունն ու ժամանակակից ոճը՝ միաժամանակ արտացոլելով հայկական ինքնությունը։ Այն նախատեսված է մարզիկների ուղևորությունների, պաշտոնական միջոցառումների և ներկայացուցչական ելույթների համար։ Այս համագործակցությունը MARÓM-ի առաջին նախաձեռնությունն է սպորտի ոլորտում։ Ըմբշամարտը հայկական սպորտի ամենահաջողակ և հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձևերից է։ Հայ ըմբիշները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են գրանցել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Մենք շնորհակալ ենք այս նախաձեռնության և մեր մարզիկներին ցուցաբերած աջակցությանհամար։ Ֆեդերացիայի համար կարևոր են նման համագործակցությունները, որոնք ոչ միայն գործնական աջակցություն են ապահովում, այլև վկայում են մեր գործունեության և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ուհոգատարության մասին,-նշել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։ Մեզ համար այս համագործակցությունը բնական և կարևոր քայլ է։ Ըմբշամարտն իր մեջ կրում է հարուստ պատմություն, կարգապահություն և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ, որոնք հոգեհարազատ են նաև MARÓM-ին։ Հայ մարզիկների համար հագուստ ստեղծելով, մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ նրանց միջազգային ներկայության և հայկական ինքնության արժանապատիվ ներկայացման գործում,- նշել է MARÓM-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը: Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները MARÓM-ի ստեղծած հագուստով կներկայանան աշխարհի առաջնությանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
MARÓM-ը Հայաստանի ըմբշամարտի հավաքականների համար հատուկ հագուստի հավաքածու է ստեղծել
MARÓM-ը Հայաստանի ըմբշամարտի հավաքականների համար հատուկ հագուստի հավաքածու է ստեղծել

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Գոհար Մելոյանի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
A1plus / 33 minutes ago

Գորիս անվճար ուղևորափոխադրումները զուգակցվել են քաղաքական քարոզչության հետ․ «Ականատեսը» ահազանգում է
A1plus / 38 minutes ago

Ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան. ԿԸՀ
A1plus / 44 minutes ago

ԿԸՀ․ Ստեփանավանի 4 ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակումը վերականգնվել է տեխնիկական խափանումից հետո
A1plus / 48 minutes ago



