Ռուսաստանի զինված ուժերը ցերեկը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններին։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ ծովային ճանապարհով Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգիստներ ուկրաինական զինված ուժերի կարիքների համար բեռներ տեղափոխող երկու չորաբեռնատար նավ նույնպես խոցվել է։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև Կիևի մարզում գտնվող «Նովոկիևսկայա» 330 կՎ ենթակայանին և Ժիտոմիրում գտնվող «Ժիտոմիրսկայա» 330 կՎ ենթակայանին հասցված հարվածների մասին։ —00—ՍՊ The post ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններին appeared first on 24News .