COP17-ի Կանաչ գոտում գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր սպորտի օր էր։ Ներկայացվել են առողջ ապրելակերպի խթանման, ֆիզիկական ակտիվության տարածման և մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում անցկացված միջազգային մրցաշարերն ու 2027 թվականին սպասվող առաջնությունները։ Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է տաղավար, ծանոթացել ներկայացվող ծրագրերին և զրուցել այցելուների հետ։ Նրան ուղեկցել է Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։ Այցելուները ծանոթացել են Հայաստանում անցկացված խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման փորձին, այդ թվում՝ սեպտեմբերին կայացած Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին, որին մասնակցել են 10 երկրների 16 թիմեր։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում սպասվող խոշոր մարզական իրադարձություններին՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, ծանրամարտի աշխարհի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև այլ միջազգային մրցաշարերի։ Տաղավարում ներկայացվել է նաև սպորտհոլ մարզաձևը։ Այցելուները փորձել են հոլ պտտեցնել, իսկ շատերը նաև գրանցվել են՝ հետագայում թեստավորման մասնակցելու նպատակով։ Նոյեմբերից կգործեն մարզաձևի առաջին ակումբները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Կանաչ գոտի այցելած դպրոցականներին, որոնք պատմել են ՀՀ վարչապետի գավաթ սիրողական մրցաշարերին իրենց մասնակցության փորձի և գրանցած հաջողությունների մասին։ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները պատմել են, որ նախորդ տարի վարչապետի հովանու ներքո անցկացված Դպրոցականների վոլեյբոլի լիգա մրցաշարում երրորդ տեղն են զբաղեցրել, իսկ ստացած պարգևատրումն ուղղել են դպրոցում մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր գույքի ձեռքբերմանը։ COP17-ի Կանաչ գոտում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ԿԳՄՍՆ տաղավարը գործում է հոկտեմբերի 19-30-ը։ Սպորտին նվիրված հաջորդ օրը կանցկացվի հոկտեմբերի 27-ին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17․ ԿԳՄՍՆ տաղավարում այսօր սպորտի օր է
COP17․ ԿԳՄՍՆ տաղավարում այսօր սպորտի օր է

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հրաժեշտ մտավորականին․ հարազատներն ու գործընկերները հիշում են նրան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Հրաժեշտ մտավորականին․ հարազատներն ու գործընկերները հիշում են նրան
A1plus / 1 hour ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
A1plus / 1 hour ago

Պապոյանը մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի բացմանը
A1plus / 1 hour ago
Related coverage

"Героям" нашумевшего видео, снятого в ереванском автобусе, избрали меру пресечения
Sputnik Armenia / 16 minutes ago

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը
24TV / 24News / 17 minutes ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար
168 Jham / 21 minutes ago