Հայկական առաջին հեռուստաեթերը, առաջին հեռուստաֆիլմերն ու տասնյակ գեղարվեստական ու փաստագրական կտավներ։ Ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի գործընկերներն ու մտերիմներմ այսօր ևս մեկ անգամ հիշել են վարպետին ու նրա թողած ժառանգությունը։ Բոլոր ջերմ հուշերն ու պատմական դրվագները խտացել են Աբովյան 36 հասցեում՝ այն շենքի մոտ, որտեղ ապրել, արարել ու հայ մշակույթի մեծերից շատերին է հյուրընկալել անվանի ռեժիսորը։ Հոկտեմբերի 22-ին այդ շենքին Ժիրայր Ավետիսյանի անվանական հուշատախտակն է փակցվել։