Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի շրջանակում։ «Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշման մեթոդներ են նրանք կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մտադրության մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու։ Նրանցից պահանջում են հրաժարվել սեփական սուբյեկտայնությունից։ Ավելին՝ նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելուց առաջ, որպես պայման, պահանջում են միանալ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև միանալ ԵՄ-ի բոլոր հայտարարություններին։ Դրանց 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Հետևաբար, պարզապես անհնար է չտեսնել այդ ռիսկերը», – նշել է Գրուշկոն։ «Այո՛, մենք հարգում ենք պետությունների ընտրությունը, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն ելնում ենք այն հանգամանքից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը։ Չխոսելով այն մասին, որ Հարավային Կովկասը գոյություն չունի մեկուսացված տարածքում», – շարունակել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում գոյություն ունեն պատմական երկկողմ կապեր, բազմաթիվ պետություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներ են, ինչպես նաև իրականացվում են մեծ թվով համատեղ ծրագրեր, որոնք կապում են այդ երկրները։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան ելնում է այն դիրքորոշումից, որ «որքան քիչ լինի տարածաշրջանին չպատկանող երկրների ազդեցությունը, այնքան իրավիճակն ավելի կայուն կլինի»։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և, ինչպես դարեր շարունակ արել են, կլուծեն ծագող բոլոր խնդիրները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ-ն զգուշացնում է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Փարիզում ուսանողական բողոքի ակցիա է․ ցուցարարները քննադատում են ոստիկանության գործողությունները
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Տավուշում հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավոր Կարեն Ֆարխոյանի քննիչ եղբայրը դատի է տվել Տիգրան Ավինյանին․ գույքահարկի վերահաշվարկ
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Դատավոր Կարեն Ֆարխոյանի քննիչ եղբայրը դատի է տվել Տիգրան Ավինյանին․ գույքահարկի վերահաշվարկ
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago
Related coverage

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌՎԱԾ Է ՃԻՇՏ ԽՈՍՔԻՑ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 4 minutes ago

Թիվ մեկ ստախոսն է Փաշինյանը, արտահերթ ընտրության էլ կգնա, միայն թե Ալիևի սահմանադրությունն ընդունի
24TV / 24News / 4 minutes ago

Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 19 minutes ago

Փաշինյանը փորձում է չեզոքացնել ընդդիմությանը, որ վստահ գնա արտահերթ ընտրությունների. Խաչատրյան
News.am / 19 minutes ago