ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարիկ Նալբանդյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարությունից։Նշվում է, որ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը էներգետիկ ընկերությունների ղեկավարներին է ներկայացրել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նալբանդյանին։Հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր՝ կապված էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և համագործակցության հետագա կազմակերպման հետ։Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի վերաբերյալ, սակայն ռուսական տարբերակը չի բացառվում։Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Հայաստանում գործում է հատուկ ընկերություն, որը պետք է զբաղվի էներգաբլոկի կառուցման հարցերով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Трамп утверждает, что ничего не знает о возможности скорого удара США по Ирану
Sputnik Armenia / 4 hours ago

"Героям" нашумевшего видео, снятого в ереванском автобусе, избрали меру пресечения
Sputnik Armenia / 4 hours ago

Մոսկվայում չեն սիրում ճամբարափոխներին, և հարցն այնքան էլ ԵՄ–ն չէ. Վիգեն Հակոբյան
Sputnik Armenia / 5 hours ago

Видимо, попытки "разобраться" с Армянской церковью через суды зашли в тупик: правозащитник
Sputnik Armenia / 5 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 47 minutes ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 2 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 2 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 3 hours ago