Տեղական լուրեր Հայկական արտադրանքի ԵՄ արտահանումն աճել է 51%-ով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ 2026 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը հասել է 717 մլն դոլարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 475 մլն դոլարի համեմատ): Լրացուցիչ միջոցներ՝ վարչապետի աշխատակազմին Վարչապետի աշխատակազմին կհատկացվի լրացուցիչ 41.8 մլն դրամ՝ աշխատավարձերի ու պարգևատրումների, և 62.1 մլն դրամ՝ ընթացիկ ծախսերի ու արտերկրյա գործուղումների համար: Սևանա լճում սիգի որսի չափաքանակն ավելացվել է Գիտական գնահատականների հիման վրա Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի առավելագույն ծավալը 550 տոննայից ավելացվել է ևս 720 տոննայով՝ հասնելով 1,270 տոննայի: Դադարեցվել է արտադրանքի հավաստագրման ծախսերի փոխհատուցման ծրագիրը Տնտեսվարողների դիմումներում թիրախային երկրներում ապրանքների իրական շրջանառությունը հավաստող փաստաթղթերի բացակայության և էական անհամապատասխանությունների պատճառով ծրագիրը փակվել է: Աջակցություն հայ արտահանողներին Կառավարության որոշմամբ փոխհատուցվում են ագրոբիզնեսի և վերամշակող արդյունաբերության արտահանման ծախսերը. հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատված 163 հայտերից ավելի քան 4 մլն դրամն արդեն վճարվել է: Միջազգային լուրեր ԵՄ-ում վառելիքի գներն աճել են 31.4%-ով 2026 թ. սեպտեմբերին ԵՄ-ում վառելիքի և քսայուղերի գները տարեկան կտրվածքով աճել են 31.4%-ով (ամենաբարձր աճը գրանցվել է Բուլղարիայում, Էստոնիայում և Լիտվայում): Ryanair-ի ղեկավարը կանխատեսում է ավիատոմսերի ռեկորդային թանկացում 2027-ին Ավիաընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Օ’Լիրին զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով նավթի բարձր գները հաջորդ տարի Եվրոպայում ավիատոմսերը կարող են թանկացնել 20%-ով: Թիմ Քուքը վաճառել է Apple-ի 64 մլն դոլարի բաժնետոմսեր Apple-ի նախկին գլխավոր տնօրեն Թիմ Քուքը (ով պաշտոնը լքել էր 2026 թ. սեպտեմբերին) վաճառել է իր վարձատրության փաթեթում ներառված 64 մլն դոլարի բաժնետոմսերը: Չինաստանը պատասխան միջոցներով սպառնում է Մեծ Բրիտանիային Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Լոնդոնը ԵՄ-ի օրինակով սահմանափակումներ կամ լրացուցիչ մաքսատուրքեր մտցնի չինական էլեկտրամոբիլների ներմուծման նկատմամբ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 22-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀայկական արտադրանքի ԵՄ արտահանումն աճել է 51%-ովԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ 2026 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը հասել է 717 մլն դոլարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 475 մլն դոլարի համեմատ):Լրացուցիչ միջոցներ՝ վարչապետի աշխատակազմինՎարչապետի աշխատակազմին կհատկացվի լրացուցիչ 41.8 մլն դրամ՝ աշխատավարձերի ու պարգևատրումների, և 62.1 մլն դ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Մատենադարանը երկու արժեքավոր ձեռագիր կգնի 148,5 միլիոն դրամով
Armenian Business News (ABNews) / 11 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 12 hours ago

Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 12 hours ago

Հոկտեմբերի 23-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 13 hours ago
Related coverage

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»
24TV / 24News / 38 minutes ago

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների դեմ
Shant News / 41 minutes ago

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24TV / 24News / 44 minutes ago

Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ
Shant News / 1 hour ago