Մինսկում տեղի է ունեցել «Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ճգնաժամային (արտակարգ) իրավիճակների տեղայնացման միջոցառումների ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը» խորագրով համաժողովը։ Միջազգային համաժողովին մասնակցել են ՀԱՊԿ քարտուղարության, Միացյալ շտաբի և անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները։ Լիագումար նիստի մեկնարկից առաջ մասնակիցները ծաղիկներ են դրել Կենտրոնական սպայական տան մոտ գտնվող ազատագրող զինվորների հուշարձանին։ Բելառուսի պաշտպանության նախարարության գաղափարական աշխատանքի գլխավոր վարչության պետի տեղակալ, տեղեկատվության վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Տիցկին իր ողջույնի խոսքում նշել է, որ միջազգային հակասությունների սրման պայմաններում տեղեկատվական գործունեությունը կարևոր նշանակություն է ձեռք բերում։ Նա նաև անդրադարձել է ռազմական հակամարտությունների գոտիներում աշխատելու համար լրագրողների մասնագիտական պատրաստվածության խնդրին և ներկայացրել Բելառուսի պաշտպանության նախարարության փորձը։ «Մենք արդեն վեցերորդ տարին է՝ անցկացնում ենք «Военкор» մարտավարական-հատուկ զորավարժությունը՝ հայրենական լրագրողներին ծայրահեղ պայմաններում աշխատել սովորեցնելու նպատակով։ Մենք ուսումնասիրել ենք լրագրողների պատրաստման ուղղությամբ օտարերկրյա երկրների փորձը, հաշվի ենք առել մեր հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից Բելառուսի դեմ կիրառվող տեղեկատվական պատերազմի մեթոդներն ու միջոցները»,– ասել է գնդապետ Ալեքսեյ Տիցկին։ —00—ՍՊ The post Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին. Գերասիմ Վարդանյան
24TV / 24News / 18 minutes ago

Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
24TV / 24News / 26 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ
24TV / 24News / 33 minutes ago

Հայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունը
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

Հայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունը
168 Jham / 15 minutes ago

ՀԱՊԿ-ից հեռացման հարցը՝ Մոսկվայի օրակարգում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
ABC Media / 15 minutes ago

Աննախադեպ անկեղծություն․ Փաշինյանը նկարագրել է ավարտը
Aravot / 16 minutes ago

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԶԴԵԼ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 16 minutes ago