Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության շրջանակում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի գործընկերներին՝ Ժակլին Ռեբուֆեին և Մարի-Պիեռ Կուալիեին՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Գյուղատնտեսական պալատից, ինչպես նաև Միշել Պազումյանին և Սյուզան Սենլարին՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամից։ Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում խոսվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքների, արդեն իսկ ունեցած փորձի և նոր ծրագրերի հնարավորությունների մասին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ֆրանսիական հաջողված փորձը Գեղարքունիքի մարզում կիրառելու և տեղական պայմաններին համապատասխան ծրագրեր ներդնելու հնարավորություններին։ Մարզպետը վստահություն է հայտնել, որ նման համագործակցությունը հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ու փորձ ներգրավել մարզ, զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ավելի լավ հնարավորություններ ֆերմերային տնտեսությունների համար։ —00—ԼԱ The post Ֆրանսիական կողմի հետ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի հնարավորությունները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիական կողմի հետ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
24TV / 24News / 24 minutes ago

Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»
24TV / 24News / 34 minutes ago

ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
24TV / 24News / 42 minutes ago

Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
24TV / 24News / 53 minutes ago
Related coverage

Компания из Новой Зеландии предлагает Армении новый способ следить за редкими животными
Sputnik Armenia / 16 minutes ago

Ի՞նչ է խոստանում հոկտեմբերի 24-ը կենդանակերպի յուրաքանչյուր նշանին
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Առանձին շրջաններում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 29 minutes ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago