Ալբանիայի խորհրդարանի այսօրվա նիստն ավարտվել է Սոցիալիստական և Դեմոկրատական կուսակցությունների պատգամավորների բախումներով: Նիստի ընթացքում խորհրդարանականների փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի: Ընդդիմադիր պատգամավորները փորձել են արգելափակել օրակարգի հարցերի քննարկումը, մինչդեռ մեծամասնության ներկայացուցիչները շարունակել են քվեարկել դրանում ներառված օրինագծերի օգտին: Միջադեպը տեղի է ունեցել Տիրանայում շարունակվող ուսանողների և քաղաքացիների հակակառավարական ցույցերի ֆոնին: Գրառումը Ալբանիայի խորհրդարանում պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել appeared first on .