ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում Եվրոպական միության հետ մերձեցման բոլոր ռիսկերը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի 19-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում:Նա ընդգծել է, որ ԵՄ հայտարարությունների 80%-ը վերաբերում են Ռուսաստանին, ուստի «ռիսկերը չտեսնելն ուղղակի անհնար է»:Մոսկվան հարգում է պետությունների ընտրությունը, սակայն ելնում է նրանից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը:Ռուսաստանը, նրա խոսքով, ելնում է նրանից, որ «որքան քիչ լինի այն երկրների ազդեցությունը, որոնք չեն պատկանում տարածաշրջանին, այնքան իրավիճակն ավելի կայուն կլինի»: