Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները նախ կանխել են Նաիրի փողոցի 1/43 հասցեում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Փրկարարները տան տիրուհուն՝ 60-ամյա Գայանե Ս․-ին, ով ծխահարված է եղել, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում գտնվող գազօջախից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրդեհ՝ Վանաձորի բնակարաններից մեկում․ 60-ամյա կինը ծխահարվել է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

Ուկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 28,5 միլիոն
ArmLur / Zhoghovurd / 58 minutes ago

«Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․Վիլենան՝ ամուսնու կորստի,ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․ Վիլենան՝ ամուսնու կորստի և ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Հայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունը
168 Jham / 13 minutes ago

ՀԱՊԿ-ից հեռացման հարցը՝ Մոսկվայի օրակարգում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
ABC Media / 14 minutes ago

Աննախադեպ անկեղծություն․ Փաշինյանը նկարագրել է ավարտը
Aravot / 15 minutes ago

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԶԴԵԼ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 15 minutes ago