ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են մասնագիտական կրթական ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ձևերն ու իրականացման կարգը։ Ուսումնառությունը կկազմակերպվի երեք ձևով՝ դուալ ուսումնառություն, պրակտիկա և աշխատանքի ընթացքում ուսումնառություն (դրսեկություն)։ Բոլոր ձևերը կիրականացվեն գործնական աշխատանքային ուսուցման մոդուլային ծրագրով, որը կմշակվի ուսումնական հաստատության և գործատուի համատեղ մասնակցությամբ։ Կսահմանվեն նաև նրանց համագործակցության մեխանիզմները, ուսանողների իրավունքներն ու պարտականությունները և աշխատանքի անվտանգության պահանջները։ Դուալ ուսումնառության դեպքում գործատուն ուսանողի հետ կկնքի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, իսկ նախատեսված աշխատանքային ուսումնառությունը կհաշվարկվի աշխատանքային ստաժում։ Պրակտիկայի ընթացքում ևս կարող է կնքվել աշխատանքային պայմանագիր, սակայն սովորական պրակտիկայի դեպքում ուսանողի և կազմակերպության միջև աշխատանքային իրավահարաբերություններ չեն առաջանա, և աշխատավարձ չի վճարվի։ Ներդրվելու է նաև գործնական աշխատանքային ուսուցման օրագիր՝ ուսումնառության ընթացքն ու արդյունքները հաշվառելու համար։ Այն կպահպանվի ուսումնական հաստատությունում՝ ուսանողին որակավորում շնորհելուց հետո առնվազն երեք տարի։ Նախատեսվում է, որ ուսանողները նախապես տեղեկացվեն իրենց իրավունքների ու պարտականությունների, հնարավոր փոխհատուցումների, բժշկական զննության և աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից ու մասնագիտական հիվանդություններից ապահովագրության վերաբերյալ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անդրեասյանի հրամանով քոլեջներում կներդրվեն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության նոր ձևեր
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Հակակոռուպցիոն կոմիտեն Արթիկում «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամների ձերբակալությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago

«Նրանք գիտեին հետևանքները». կոնգրեսականը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու Թրամփի որոշման մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

«Լրջացեք. նա արտահերթի չի գնալու, թեման գցեց դաշտ որպես խայծ, ինքը գնաց ոտնամանները պլպլացնելու». Հարություն Հարությունյան
168 Jham / 17 minutes ago

Դավադրություն ՀՀ դեմ. Պետությունը հանձնում են. Սա Ալիևի պահանջն է. Եվրոպան ապստամբում է, մենք լռում
Noyan Tapan TV / 20 minutes ago
Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
ABC Media / 21 minutes ago

Լավ օրից չէ, որ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետի տեսակետը
Sputnik Armenia / 24 minutes ago