Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն, հայազգի Ադելիա Պետրոսյանը Չմշկասահքի միջազգային միության կողմից հրավեր է ստացել մասնակցելու Ճապոնիայի «Գրան պրիին»: «Մենք հրավեր ենք ստացել Ադելիա Պետրոսյանի համար։ Նրա մասնակցության հետ կապված որևէ խնդիր չի լինի։ Մենք մեր բոլոր մարզիկներին հաջողություն ենք մաղթում բոլոր մրցումներում, անկախ նրանից՝ նրանք արտասահմանում են, թե Ռուսաստանում»,- Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի (RFSF) գլխավոր քարտուղար Ալեքսանդր Կոգանի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը: Ճապոնիայի «Գրան պրին» կկայանան նոյեմբերի 27-29-ին՝ Տոկիոյում: Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի նախորդ երեք առաջնությունների հաղթողն է կանանց մենասահքում։ Նախորդ ձմռանը նա մասնակցել էր նաև Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին և գրավել 6-րդ տեղը։