ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են Աչաջուրի բնակիչ Ա. Ա.-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 10 խմ հաճարենի տեսակի փայտանյութով: Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։ Էկոպարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչություն, կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, ինչպես նաև հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվարկված վնասի չափը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված շեմը, առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էկոպարեկային ծառայությունը Տավուշում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին
Shant News / 42 minutes ago

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է ծրագրում ամերիկացի պաշտոնյաների դեմ
Shant News / 1 hour ago

Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ
Shant News / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 6 hours ago
Related coverage
Արմեն Սարգսյանի բացակայություններն ու ներկայությունը՝ նոր գրքում
Mediamax / 30 minutes ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Aravot / 7 hours ago

Armenia continues to weigh competing proposals on a new nuclear facility from Washington and Moscow
CivilNet / 11 hours ago

Ռ․ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու ենք․ փաստաբան
ABC Media / 13 hours ago