ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10:00-ին»,- նշել է նա։ Անդրադառնալով գործի իրավական կողմերին՝ պաշտպանն ընդգծել է, որ այստեղ անհրաժեշտ է տարանջատել մի քանի առանցքային հարցեր։ «Նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք ցույց կտային, թե դատարանի որոշումը հաղթահարված է։ Այսինքն՝ դատարանը հերքել էր Սեդրակ Քոչարյանի առնչությունն իրեն մեղսագրվող յոթ դրվագներից հինգին, ինչը նշանակում է, որ դրանցով պետք է ներկայացվեին հիմնավորումը հաստատող տվյալներ։ Սակայն դրանք չեն բերվել, իսկ վերաքննիչ ատյանում ստուգվելուց հետո այդ մասով ամեն ինչ մնացել է նույնը»,- նշել է Կոչուբաևը։ The post Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Մոսկվայում կորոշեն Երևանի ճակատագիրը. ՀԱՊԿ-ը մերժո՞ւմ է Փաշինյանին
Alpha News / 1 hour ago

12 ժամ տևած քննություն. Քոչարյանի կալանքի վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը
Alpha News / 4 hours ago

Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը ինքն է․ սա հավերժ իշխելու հայտ է․ Բենիամին Մաթևոսյան
Alpha News / 7 hours ago

Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
Alpha News / 7 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 2 hours ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 5 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 5 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 5 hours ago