Այս իշխանության մեթոդները գիտենք՝ շանտաժ անել, գործ կարել, Փաշինյանը ո՞նց է համոզելու ընդդիմությանը, որ Սահմանադրությունը փոխի, ծեծելո՞ւ է, թե սպանի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ «Փաշինյանը պատրաստ է Հայաստանում Կադդաֆիի ընտրություններն անկացնել, միայն թե Ալիևի ուզած Սահմանադրությունը ընդունի։» - նկատեց Խաչիկյանը։ Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններով Թրամփի լիազորությունները նվազելու են, դեմոկրատները հաղթանակ են տանելու։ «Իրանում պատերազմը կհանգուցալուծվի, ԱՄՆ-ն հետ է քաշվում Միջին Արևելքից, Իրանի դերը ռեգիոնում աճելու է, գերտերություն են դառնում։ Մենք պետք է մտածենք մեր խնդիրների մասին, Մեղրին դառնում է Հորմուզի ցամաքային նեղուց, որտեղ բախվելու են մեծ շահերը, իսկ վերջում մենք ենք փակելու հաշիվը», - մեկնաբանեց Խաչիկյանը։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060