Եվրոպական միությունը քննում է Ֆրանսիայում և ԵՄ այլ երկրներում վերջերս տեղի ունեցած լայնածավալ անկարգություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ նախկին ապատեղեկատվական արշավների հետ կապված ռուսամետ և ծայրահեղ աջ սոցիալական ցանցային հաշիվները ակտիվորեն տարածել են բռնության տեսանյութերը և փորձել են ավելի մեծ քաոս սերմանել։ Sciences Po-ի ապատեղեկատվության հարցերով հետազոտող Դեվիդ Կոլոնի խոսքով՝ ռուսական Storm-1516 ցանցի հետ կապված կրեմլամետ ազդեցիկ բլոգերներն առավել մեծ ուշադրություն են հրավիրել իրադարձությունների վրա և տարածել մի շարք կեղծ պատմություններ։ Նա նշել է նաև ռուսական ազդեցության մեկ այլ ցանց՝ Մատրյոշկան։ Ըստ փորձագետի՝ ռուսամետ օգտատերերը չեն եղել ցույցերի նախաձեռնողները և որևէ ազդեցություն չեն ունեցել իրադարձությունների ընթացքի վրա։ Գործ ունենք պետական ինստիտուտներից դժգոհ մարդկանց իսկական մոբիլիզացիայի հետ, իսկ օտարերկրյա պետական դերակատարները փորձում են այն ուժեղացնել,-նշել է Եվրոպական հետախուզության մի պաշտոնյա։ Ֆրանսիայի կառավարությունը ուժային կառույցներին հանձնարարել է պարզել՝ արդյոք ռուս գործակալները ավելի ակտիվ դեր են խաղացել փողոցային անկարգությունների հրահրման գործում։ Ֆրանսիայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ առայժմ նման դերի վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չկան։ Զանգվածային բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև Իտալիայում։ Ցուցարարները դուրս էին եկել փողոց կյանքի թանկացման, վառելիքի գների աճի և հարկային բեռի դեմ։ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն հայտարարել է, որ անկարգությունները հիբրիդային պատերազմի արդյունք են։ Ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ է մղում մեր երկրների դեմ՝ ոչ ավանդական գործիքներով, ինչպիսիք են TikTok-ը, սոցիալական ցանցերը և YouTube-ը, ընդ որում՝ Արևմուտքը դա նույնիսկ չի գիտակցում և չի արձագանքում,-ասել է նա։ Financial Times-ի այս հոդվածի հրապարակման մեկնաբանություններում հազարավոր մարդիկ ծաղրում են ԵՄ-ի այս որոշումը՝ նշելով, որ պաշտոնյաները նախընտրում են անտեսել ցույցերի իրական պատճառները և մեղքը բարդել օտարերկրյա միջամտության վրա։ Լուսանկարը՝ The Associated Press
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն ուսումնասիրում է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը
Ֆրանսիայի կառավարությունը ուժայիններին հանձնարարել է պարզել՝ արդյոք ռուս գործակալները ավելի ակտիվ դեր են խաղացել փողոցային անկարգությունների հրահրման գործում։ Ֆրանսիայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ առայժմ կոնկրետ ապացույցներ չկան։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

«Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Hetq / 1 hour ago

Հայաստանը պետք է մշակի սեփական օրենսդրությունը դրանց դեմ #shorts #COP17 #բնություն #ՄԱԿ
Hetq / 1 hour ago

Armenia's Offer to Safeguard Gaza's Ancient Manuscripts Stalled by Ongoing Blockade
Hetq / 1 hour ago

Քերոլայն Մուգար․ ««Հայաստանի ծառատունկի ծրագրով» անտառտնկման շատ ամուր հիմք ենք դրել, բայց դեռ այդ ճանապարհի սկզբնամասում ենք»
Hetq / 2 hours ago
Related coverage

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌՎԱԾ Է ՃԻՇՏ ԽՈՍՔԻՑ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 7 minutes ago

Թիվ մեկ ստախոսն է Փաշինյանը, արտահերթ ընտրության էլ կգնա, միայն թե Ալիևի սահմանադրությունն ընդունի
24TV / 24News / 7 minutes ago

Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 21 minutes ago

Փաշինյանը փորձում է չեզոքացնել ընդդիմությանը, որ վստահ գնա արտահերթ ընտրությունների. Խաչատրյան
News.am / 22 minutes ago