ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի համար գնահատելի ու հուսալի գործընկեր է, ինչպես նաև եվրոպական արժեքների և եվրաինտեգրման գործընթացների ականավոր կրող։ Նա բարձր է գնահատել դեսպանի արդյունավետ առաքելությունն այդ սկզբունքների կենսագործման, ինչպես նաև երկու երկրների միջև հուսալի կամուրջ դառնալու գործում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Չեխիայի պատրաստակամությունը՝ նոր ազդակ հաղորդելու երկու պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը։ Անդրադառնալով արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է արտաքին քաղաքականության բալանսավորումը, եվրաինտեգրման գործընթացների կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների իրականացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում։Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի խորացման, հատկապես՝ ՀՀ ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների ու կայունության ապահովման շուրջ: ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իրավունքի գերակայության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերները՝ անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ի հրապարակած զեկույցի հիմնարար իրավունքների խախտումներին։ Պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել երկրում ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերի վրա՝ հատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի անկախության ապահովման առանցքային նշանակությունը և դրանում առկա ներկայացված խնդիրները, այդ թվում՝ ընտրական գործընթացների տեսանկյունից։ Քննարկվել է նաև Ուժեղ Հայաստան խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։ Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինստիտուտների և եվրոպական կառույցների միջև կապերի խորացմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարդևանյանը Չեխիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու առկա մարտահրավերները
Վարդևանյանը Չեխիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու առկա մարտահրավերները

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ավտոճանապարհներն անցանելի են
A1plus / 1 hour ago

Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից հրադադար կհաստատվի
A1plus / 10 hours ago

Օրացույց․ 23-ը հոկտեմբերի․ Քոչարյան․ «ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը» (տեսանյութ)
A1plus / 10 hours ago

Կարևորվել է Հայաստանի և GEF-ի գործընկերությունը
A1plus / 11 hours ago
Related coverage

Իրանի վրա նոր հարձակումը կհանգեցնի պատերազմի տարածման․ Ֆիդան
1in.am / 1 hour ago

Մոսկվայում կորոշեն Երևանի ճակատագիրը. ՀԱՊԿ-ը մերժո՞ւմ է Փաշինյանին
Alpha News / 5 hours ago

Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին
Alpha News / 12 hours ago

Львова-Белова поможет детям из Алешек с получением медпомощи и жилья
Sputnik Armenia / 13 hours ago