Փարիզում սկսվել է ուսանողական բողոքի ակցիա՝ կազմակերպված «Interfac IDF» խմբի կողմից։ Երթը մեկնարկել է 13-րդ շրջանում՝ «Պիտիե-Սալպետրիեր» հիվանդանոցի մոտ։ Ակցիային հարյուրավոր մարդիկ են մասնակցում, իսկ ցուցարարների շարքերում շատ են երիտասարդները։ Ցուցարարները պաստառներ են պարզել՝ քննադատելով ոստիկանության գործողությունները և երկրում աշխատավարձերի վիճակը։ Պաստառներից մեկի վրա գրված է. «Բողոքի ակցիաների ժամանակ վիրավորված ավագ դպրոցի աշակերտներին բուժում են ցածր վարձատրվող բժիշկները՝ ավերված հիվանդանոցներում», իսկ մեկ այլ պաստառի վրա՝ «Ավագ դպրոցի աշակերտները կենտրոնացած են ավարտական քննությունների վրա, իսկ ոստիկանները նշան են բռնում նրանց գլուխներին»։ Տասնյակ ոստիկաններ՝ հատուկ հանդերձանքով, շարվել են ցուցարարների դիմաց. նրանցից ոմանք վահաններ են պահում։ Նրանք փակել են Բաստիլի հրապարակ տանող փողոցը։ Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցների և համալսարանների ուսանողները դուրս են եկել Փարիզի արվարձանների փողոցներ՝ պահանջելով բարելավել իրենց ուսումնական հաստատությունների վիճակը։ Ավելի ուշ նրանց միացել են մարդիկ, ովքեր դժգոհ էին գների աճից։ Ցույցերը շուտով տարածվել են նաև այլ շրջաններում։ –00—ՅՄ The post Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը
Փարիզում սկսվել է ուսանողական բողոքի ակցիա՝ կազմակերպված «Interfac IDF» խմբի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 7 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 7 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 7 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 7 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 3 hours ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 5 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 6 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 6 hours ago