Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հոկտեմբերի 22-ին արժանացել է Եվրամիության 2026 թվականի Սախարովի մրցանակին, որը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵՄ բարձրագույն մրցանակն է։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մրցանակի շնորհման մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: ԵՄ մրցանակը, որն անվանվել է խորհրդային հանգուցյալ այլախոհ Անդրեյ Սախարովի անունով, 1988 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող անհատներին և կազմակերպություններին։ «Այս մրցանակը շնորհվում է այն ժամանակ, երբ դատարանն ու նրա պաշտոնյաները բախվում են աննախադեպ մարտահրավերների, այդ թվում՝ պատժամիջոցների, որոնք նպատակ ունեն խոչընդոտելու դատարանի դատական լիազորությունների իրականացմանը», – ասվում է ՄՔԴ հայտարարության մեջ։ «Այն ընդգծում է շարունակական միջազգային համագործակցության և աջակցության կարևորությունը՝ դատարանին հնարավորություն տալու իր լիազորություններն իրականացնել անկախ և անկողմնակալ կերպով՝ հանուն արդարադատության և ամենածանր հանցագործությունների զոհերի: Առանց արդարադատության չկա խաղաղություն, իսկ առանց օրենքի՝ անվտանգություն», – նշված է հայտարարության մեջ։ Մրցանակի շնորհումից մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանի նկատմամբ: Դատարանի դեմ ուղղված նրա արշավն ավելի է սրվել այն բանից հետո, երբ 2025 թվականին դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության հրամաններ տվեց։ Հոկտեմբերին ՄՔԴ նախկին դատավոր Նավի Փիլեյն արժանացել է 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին, ինչը լայնորեն ընկալվել էր որպես դժվարին իրավիճակում հայտնված դատարանին աջակցության դրսևորում։ Reuters-ը հիշեցնում է, որ Թրամփը ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների մասին հայտարարեց Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումից ժամեր անց: —00—ԼԱ The post Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 6 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 6 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 6 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 6 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 3 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 5 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 5 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 5 hours ago