Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման, հանցավորության դեմ պայքարի և իրավական ոլորտում փոխգործակցության զարգացման հարցերը։ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության զարգացմանը և երկու երկրների իրավասու մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է իրավական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ վստահության, կառուցողական երկխոսության և ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու պատրաստակամության վրա։ Անդրադարձ է կատարվել նաև հանցավորության դեմ պայքարի և միջազգային համագործակցության ուղղություններով համատեղ ջանքերի շարունակական զարգացման հնարավորություններին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված սերտ հարաբերություններն ու համագործակցության առկա ներուժը կարևոր նախադրյալներ են իրավական ոլորտում գործընկերության հետագա զարգացման համար»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 31 minutes ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 11 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 11 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 11 hours ago
Related coverage

Արթուր Աթանեսյան․ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է միավորվի․ «Հրապարակ»
Aravot / 12 minutes ago

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը․ «Ժողովուրդ»
Aravot / 22 minutes ago

Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան
ABC Media / 26 minutes ago

Անգամ տիրող քաղաքական տեռորի ու աննախադեպ ճնշումների պայմաններում դատարանը փորձում է չտրորել հայ ժողովրդի սրբության սրբոցը․ «Փաստ»
Aravot / 32 minutes ago