Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի շրջանակում։ «Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշման մեթոդներ են նրանք կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մտադրության մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու։ Նրանցից պահանջում են հրաժարվել սեփական սուբյեկտայնությունից։ Ավելին՝ նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելուց առաջ, որպես պայման, պահանջում են միանալ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև միանալ ԵՄ-ի բոլոր հայտարարություններին։ Դրանց 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Հետևաբար, պարզապես անհնար է չտեսնել այդ ռիսկերը», – նշել է Գրուշկոն։ «Այո՛, մենք հարգում ենք պետությունների ընտրությունը, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն ելնում ենք այն հանգամանքից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը։ Չխոսելով այն մասին, որ Հարավային Կովկասը գոյություն չունի մեկուսացված տարածքում», – շարունակել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում գոյություն ունեն պատմական երկկողմ կապեր, բազմաթիվ պետություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներ են, ինչպես նաև իրականացվում են մեծ թվով համատեղ ծրագրեր, որոնք կապում են այդ երկրները։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան ելնում է այն դիրքորոշումից, որ «որքան քիչ լինի տարածաշրջանին չպատկանող երկրների ազդեցությունը, այնքան իրավիճակն ավելի կայուն կլինի»։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և, ինչպես դարեր շարունակ արել են, կլուծեն ծագող բոլոր խնդիրները։ —00—ԼԱ The post Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 4 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 4 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 4 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 5 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 58 minutes ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 3 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 3 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 3 hours ago