Կառավարության որոշմամբ կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտները և սաները կունենան հնարավորություն իրենց իրավունքն իրացնելու համար: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ «Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցառման շրջանակում շուրջ 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Առկա է նաև շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Միաժամանակ, մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետի (դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2022 թ. հուլիսի 1-ն էր) ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ նախարարությունը նախաձեռնել է որոշմամբ սահմանված ժամկետների երկարացման միջոցով շուրջ 20 շահառուների հնարավորություն տալ իրենց իրավունքն իրացնելու համար»: The post Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 10 hours ago

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ | arm.sputniknews.ru
Infocom / 10 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում է՝ որքան արագ ավարտել Իրանի դեմ պատերազմը | shantnews.am
Infocom / 10 hours ago

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 11 hours ago
Related coverage
Արմեն Սարգսյանի բացակայություններն ու ներկայությունը՝ նոր գրքում
Mediamax / 15 minutes ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Aravot / 7 hours ago

Armenia continues to weigh competing proposals on a new nuclear facility from Washington and Moscow
CivilNet / 11 hours ago

Ռ․ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու ենք․ փաստաբան
ABC Media / 12 hours ago