Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հոկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում հայտնաբերեցին, շորթում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Եղվարդի բնակիչ 18-ամյա երիտասարդին։ Մայրաքաղաքի քրեական ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրա հանցակից՝ Ալավերդու 19-ամյա բնակիչը, հայտնաբերվեց և ձերբակալվեց Արամ Խաչատրյան փողոցում։ Ոստիկանները պարզեցին, որ երիտասարդները նմանատիպ գործողություններ են կատարել նաև այլ մեքենաներից։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»։ The post Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 6 hours ago

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ | arm.sputniknews.ru
Infocom / 6 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում է՝ որքան արագ ավարտել Իրանի դեմ պատերազմը | shantnews.am
Infocom / 6 hours ago

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 7 hours ago
Related coverage

Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
1in.am / 5 hours ago

Սարյան փողոցում անվադողերի կետի փոխարեն այգի է ստեղծվել. Երևանի քաղաքապետարան
1in.am / 5 hours ago

Ներկայացրել եմ Երևանի փորձը՝ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող համայնքային լանդշաֆտի կարգավիճակ շնորհելուց մինչև փողոցային լուսավորության անցումն էներգաարդյունավետ ԼԵԴ համակարգի. Ավինյան
Aravot / 7 hours ago

Ծաղկաձոր համայնքը 1031 տարեկան է. վերջին տարիներին պետությունն այստեղ լուրջ ներդրումներ է արել
Public Television of Armenia — 1Lurer / 7 hours ago