azatutyun.am Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։ Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։ Հովհաննես Հակոբյանը, իր հերթին, ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ հեռախոսը երեխային կնվիրի ընտրություններից հետո՝ պնդելով, որ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։ The post Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | azatutyun.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 12 hours ago

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ | arm.sputniknews.ru
Infocom / 12 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում է՝ որքան արագ ավարտել Իրանի դեմ պատերազմը | shantnews.am
Infocom / 12 hours ago

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 12 hours ago
Related coverage

Արթուր Աթանեսյան․ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է միավորվի․ «Հրապարակ»
Aravot / 17 minutes ago

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը․ «Ժողովուրդ»
Aravot / 27 minutes ago

Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան
ABC Media / 31 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 36 minutes ago