armenpress.am Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման դեպք, որն ավարտվել է մահվան ելքով։ Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը։ «Մինչ այժմ համարվում էր, որ Շամոնդա վիրուսը չի փոխանցվում մարդուն։ Այսպիսով, այս հիվանդի վարակվելը Շամոնդա վիրուսով մարդու մոտ վիրուսի հայտնաբերման առաջին փաստագրված դեպքն է», – ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ հիվանդը մահացել է հիվանդանոցում, հոկտեմբերի սկզբին։ Նա տառապել է լուրջ իմունոդեֆիցիտից։ Ենթադրվում է, որ վարակը նրա օրգանիզմ է ներթափանցել մժեղի խայթոցի միջոցով՝ Ֆրանսիայի արևելքում, որտեղ գարնանն ու ամռանը գրանցվել են կենդանիների վարակման առաջին դեպքերը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը | armenpress.am appeared first on Infocom .