armenpress.am Իսպանիան և Իտալիան որոշել են չերկարաձգել փոխադարձ սահմանային վերահսկողությունը, որը սահմանվել էր այն բանից հետո, երբ Հռոմը դժգոհություն հայտնեց ամռանը Մարոկկոյից իսպանական Սեուտա անկլավ տասնյակ հազարավոր միգրանտների հոսքի կապակցությամբ։ Այս մասին X-ում հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը։ «Իսպանիան համաձայնության է եկել Իտալիայի հետ սահմանային վերահսկողությունը չեղարկելու շուրջ», – ասվում է Իսպանիայի և Իտալիայի ՆԳ նախարարներ Ֆեռնանդո Գրանդե Մառլասկայի և Մատեո Պիանտեդոզիի հեռախոսազրույցի արդյունքների շուրջ հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 23-ին, ժամը 00:00-ին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը | armenpress.am appeared first on Infocom .