factor.am Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը 2026 թվականին շնորհվել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)։ Որոշման մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, փոխանցում է DW-ն։ «Եվրոպական միությունը հիմնված է բազմակողմ միջազգային կարգի և միջազգային ինստիտուտների նկատմամբ հարգանքի վրա։ Այս մրցանակը ճանաչում է Դատարանի կարևոր աշխատանքը՝ ամբողջ աշխարհում միջազգային իրավունքի և արդարության պահպանման ապահովման գործում»,- ասել է նա։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգում։ Դրամական պարգևի չափը կազմում է 50,000 եվրո։ ՄՔԴ-ից բացի՝ 2026 թվականի մրցանակի եզրափակիչ փուլ անցածների թվում էին նաև Տանզանիայի ընդդիմության առաջնորդ Տունդու Լիսուն, որը գտնվում է կալանքի տակ, և մահապատժի դատապարտված երկու իրանցի կանայք՝ Թարանե և Ռոմինա Ռահիմի քույրերը, որոնք մասնակցել են երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Միջազգային քրեական դատարանի և դրա աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև կարգադրել էր արգելափակել նրանց ակտիվներն ու բանկային հաշիվները Միացյալ Նահանգներում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Առաջին աշնանային փոթորիկը հարվածել է Գերմանիային․ կան տուժածներ, խափանվել են էլեկտրամատակարարումն ու գնացքների երթևեկությունը | news.am
Infocom / 29 minutes ago

Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Infocom / 51 minutes ago

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում
Infocom / 58 minutes ago

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում երկու զոհ և ավելի քան 30 վիրավոր կա | azatutyun.am
Infocom / 1 hour ago
Related coverage

74 համարի ավտոբուսի հետևի դռան ապակին փշրվել է․ ուղևորներին կարգադրել են իջնել
Panorama / 50 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալու կորուստների թե՛ ռուսական, թե՛ հայկական հաշվարկները իրատեսական չեն. Հայկազ Ֆանյան
CivilNet / 2 hours ago

Արման Ծառուկյանը 10։0 հաղթեց Դիլոնին
Aysor.am / 3 hours ago
Արմեն Սարգսյանի բացակայություններն ու ներկայությունը՝ նոր գրքում
Mediamax / 4 hours ago