Եմենի հութիները հայտարարել են, որ մի շարք հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության շարունակական աճի ֆոնին, գրում է Al Jazeera-ն։ Հաղորդվում է, որ թիրախավորվել են Էր Ռիադում գտնվող Պաշտպանության նախարարության շենքը, Յանբու քաղաքում՝ Saudi Aramco-ի օբյեկտները, Աբհայի միջազգային օդանավակայանը և Դամամի Ֆահդ թագավորի միջազգային օդանավակայանը։ Սաուդյան Արաբիայի իշխանությունների տվյալներով՝ Դամամի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ հարձակումներն իրականացվել են վերջին 48 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, Կատարն ու ԱՄԷ-ն առանձին հայտարարություններ են տարածել չորեքշաբթի Եմենի հութիների խմբավորման կողմից Սաուդյան Արաբիայի Ֆահդ թագավորի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման վերաբերյալ։ Կատարի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Դոհան «այն համարում է Սաուդյան Արաբիայի ինքնիշխանության կոպիտ խախտում և ուղղակի սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը, քաղաքացիական բնակչության անվտանգությանը, քաղաքացիական օբյեկտներին և օդային նավագնացությանը»։ Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը «Սաուդյան Արաբիայի Թագավորության ինքնիշխանության բացահայտ խախտում է և սպառնալիք նրա անվտանգությանը և կայունությանը»։ Երկու երկրներն էլ վերահաստատել են իրենց «լիակատար համերաշխությունը» Սաուդյան Արաբիայի հետ և աջակցություն հայտնել թագավորության անվտանգությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցառումներին։ Չորեքշաբթի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Factor.am / 36 minutes ago

Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
Factor.am / 49 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը
Factor.am / 1 hour ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել շրջայցի՝ քպականների ուղեկցությամբ` #ուղիղ
Pastinfo / 8 minutes ago

Թրամփը կմեղմացնի կանադական ապրանքների մաքսատուրքերը Կոնգրեսի ընտրություններից առաջ
168 Jham / 9 minutes ago

ԱՄՆ-ը երեք տարում 11 մլրդ դոլար է ծախսել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վրա․ Արաղչի
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Մ-4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում
168 Jham / 18 minutes ago