Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 22-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին»։ Հանդիպումը կկայանա Եվրոպա լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի շրջանակում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։