ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Գ․-ն, նախկինում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում զբաղեցնելով էլեկտրացանցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով նույն ընկերության փականագործ Ռ․Բ․-ի ղեկավարը, վերջինիս հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ա․Գ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, իրականացրել են Ռ․Բ․-ի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն։ Մասնավորապես՝ Ս․Գ․-ն օգտագործելով նախկինում ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը, 2026 թվականի հունվարին Ռ․Բ․-ին հրավիրել է Շիրակի մարզի Մարալիկ բնակավայր և հանդիպել նրան, իսկ Ա․Գ․-ն, օգտագործելով իր ընկերական հարաբերությունները, 2025 թվականի սեպտեմբերին գնացել է Ռ․Բ․-ի բնակության վայր։ Հանդիպումների ժամանակ նշված անձինք Ռ․Բ․-ին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս․Գ․-ի և Ա․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստությունը): Ս․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Ա․Գ․-ին ձերբակալելու որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Shant News / 22 minutes ago

Ֆրանսիայում անկարգություններից հետո 2700 մարդ է ձերբակալվել
Shant News / 35 minutes ago

Վարչապետը՝ ԵԱՏՄ-ի, արտահերթ ընտրությունների, խաղաղության ու նոր Սահմանադրության մասին
Shant News / 50 minutes ago

Ձեռնամարտ Ալբանիայի խորհրդարանում
Shant News / 56 minutes ago
Related coverage

Զանգվածային բողոքի ցույցերը հասել են Հունաստան Ֆրանսիայից, Իտալիայից հետո
Sputnik Armenia / 13 minutes ago

Մարգարիտա Սիմոնյանը կգլխավորի ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդը
Alpha News / 14 minutes ago

Թեմա համար 1. ի՞նչ ճանապարհ անցավ Ամուլսարի նախագիծը 20 տարում
Hetq / 17 minutes ago

Սախարովի մրցանակը՝ ՄՔԴ-ին, իրանցի քաղբանտարկյալ քույրերին և տանզանիացի ընդդիմադիրին
Azatutyun / 25 minutes ago