ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են մասնագիտական կրթական ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ձևերը և իրականացման կարգը։ Նոր կարգով հստակեցվում են քոլեջներում իրականացվող աշխատանքի վրա հիմնված ուսուցման գործընթացի հետ կապված իրավահարաբերությունները, կիրառվող փաստաթղթերը և կազմակերպման մեթոդաբանությունը։ Համաձայն կարգի՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը կարող է կազմակերպվել երեք ձևով՝ դուալ ուսումնառություն, պրակտիկա և աշխատանքի ընթացքում ուսումնառություն (դրսեկություն)։ Դուալ ուսումնառությունը ըստ որակավորման առանձնահատկության ուսումնառության կազմակերպման ձև է, որն իրականացվում է միաժամանակ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (ՄՈՒՀ) և գործատուի մոտ (այդ թվում՝ ուսումնագործնական կենտրոններում) կամ իրական աշխատավայրին համապատասխանեցված միջավայրում: Այս ձևի կազմակերպման պարագայում աշխատանքային միջավայրում ուսումնառությունը կազմում է կրթական ծրագրի գերակշռող մասը, որի վերջնարդյունքները ստուգվում են գործնական միջավայրում՝ գործատուների ներգրավմամբ: Պրակտիկան աշխատանքի վայրում ուսումնառության փուլ է, որը լրացնում է հիմնական կրթական ծրագրի ճանաչողական և գործնական բաղադրիչը, և որի ընթացքում ուսանողն (ունկնդիրը) առավելապես դիտարկում է աշխատանքային գործընթացը, կատարում որոշակի աշխատանքներ՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Աշխատանքի ընթացքում ուսումնառությունը (դրսեկություն) կազմակերպվում է ընթացիկ աշխատանքային միջավայրում: Այն իրականացվում է առավելապես դրսեկության ձևով կրթության կազմակերպման միջոցով և ապահովում է աշխատանքային իրավահարաբերության մեջ գտնվող անձի միաժամանակյա կրթությունը և որակավորումը աշխատանքի ընթացքում։ Եթե առկա է գործնական աշխատանքային ուսուցման (ԳԱՈՒ) ծրագրի և ուսանողի ընթացիկ աշխատանքային գործառույթների միջև ծրագրային տարբերություն, ապա ԳԱՈՒ ծրագրով այդ տարբերությունը լրացվում է։ Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) բոլոր ձևերը կազմակերպվելու են գործնական աշխատանքային ուսուցման (ԳԱՈՒ) մոդուլային ծրագրով։ Այն մշակվելու է մասնագիտական ուսումնական հաստատության և համապատասխան ոլորտի գործընկեր կազմակերպության հետ համատեղ։ Ծրագրով պետք է ապահովվեն ուսանողի մասնագիտական կարողունակությունների ձևավորումն ու աշխատանքային փորձի կուտակումը։ Նախատեսվում են նաև անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների համար։ Կարգով ամրագրվել է նաև ուսումնական հաստատությունների և գործատուների համագործակցության մեխանիզմը։ ԱՀՈՒ-ն կազմակերպելու համար նրանց միջև նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր և համագործակցության պայմանագիր։ Գործատուն, մասնավորապես, պետք է նշանակի մասնագիտական ուսուցման հրահանգիչ, ապահովի ծրագրի իրականացումը, ուսանողին ներգրավի միայն նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան անվտանգ աշխատանքներում, ինչպես նաև ապահովի առողջության և անվտանգության անհրաժեշտ պայմաններն ու անհատական պաշտպանության միջոցները։ Դուալ ուսումնառության դեպքում գործատուն ուսանողի հետ կնքում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նաև պրակտիկա անցնող ուսանողի հետ՝ կողմերից մեկի առաջարկությամբ։ Աշխատանքային պայմանագրով և գործատուի ժամանակացույցով նախատեսված աշխատանքային ուսումնառությունը համարվելու է մասնագիտական փորձառություն՝ հաշվարկվելով աշխատանքային ստաժում։ Միաժամանակ, պրակտիկայի ձևով ուսումնառության դեպքում գործընկեր կազմակերպության և ուսանողի միջև կնքվում է աշխատանքային պրակտիկայի պայմանագիր։ Այդ դեպքում աշխատանքային իրավահարաբերություններ չեն առաջանում, և ուսանողին աշխատավարձ չի վճարվում։ Ուսումնառության ընթացքի հաշվառման և արդյունքների գնահատման համար ներդրվում է գործնական աշխատանքային ուսուցման (ԳԱՈՒ) օրագիր։ Դրանում ամփոփվում է ուսանողի՝ տարբեր կազմակերպություններում անցած գործնական աշխատանքային ուսուցման վերաբերյալ տեղեկատվությունը։ Օրագիրը դիտվում է պետական ամփոփիչ ստուգման բաղկացուցիչ և պահպանվում է ուսումնական հաստատությունում ուսանողին որակավորում շնորհելուց հետո առնվազն երեք տարի։ Կարգով նախատեսվում է նաև, որ դիմորդներն ու ուսանողները պետք է նախապես տեղեկացված լինեն ԱՀՈՒ-ի տարբեր ձևերից բխող իրենց իրավունքների և պարտականությունների մասին, որը ներառում է հնարավոր փոխհատուցումները, պարտադիր բժշկական զննության, ինչպես նաև աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 22.10.2026
Shant News / 48 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 3 hours ago

Հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 4 hours ago

Բրիտանացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողանալու համար
Shant News / 4 hours ago
Related coverage

Հայոց լեզվի ուսուցչուհի Անի Մալխասյանը Կրիմսկում արժանացել է «Տարվա ուսուցիչ» կոչմանը
Alpha News / 5 hours ago

1812 թվականի պատերազմի առաջին տարեգիրը․ գեներալ Դմիտրի Ախշարումովի կյանքն ու սխրանքները
Alpha News / 6 hours ago

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 6 hours ago

Անդրադարձ է կատարվել «Կանաչ մաքսատուն» գաղափարին
Aravot / 8 hours ago