Քրեական ոստիկանությունը Երևանում թրաֆիքինգի ենթադրյալ դեպք է բացահայտել։ ՆԳՆ հաղորդմամբ՝ օտարերկրյա մի քաղաքացի բարձր աշխատավարձի կեղծ խոստումով երկու օտարերկրացու տեղափոխել է Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և ստիպել համակարգչային հափշտակություններ կատարել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։ Ոստիկանությունը պարզել է նաև, որ նույն անձի համակարգմամբ հյուրանոցում համակարգչային հափշտակություններով զբաղվել են ևս 39 օտարերկրացիներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ենթադրյալ կազմակերպիչը կալանավորվել է։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկոում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։ Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Factor.am / 22 minutes ago

COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Factor.am / 39 minutes ago

Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
Factor.am / 1 hour ago

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Factor.am / 1 hour ago
Related coverage

ԴԵ ՈՐ ԳՆԱՃ ԿԱ՝ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ Է. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՕԳՈՍՏՈՍԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՃ ՉԿԱ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
168 Jham / 3 minutes ago

Փաշինյանը՝ թիկնազորով և ՔՊ-ականներով շրջապատված, ավտոբուսում «անկաշկանդ» շփվում է մարդկանց հետ
24TV / 24News / 5 minutes ago

Pezeşkyan expects to strengthen energy cooperation with the Russian Federation.
Noyan Tapan TV / 5 minutes ago

ՄԵՆԱԿՈՎ ՄԻ ՍԵՆՅԱԿԻ ՄԵՋ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ՆՊԱՍՏՍ ԿՏՐԵՑԻՆ, ՊԱՏՃԱՌԸ Ո՞ՐՆ Է. ԹՈՇԱԿԱՌՈՒ ԿԻՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
168 Jham / 8 minutes ago