COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր սպորտի օր էր։ Ներկայացվել են առողջ ապրելակերպի խթանման, ֆիզիկական ակտիվության տարածման և մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում անցկացված միջազգային մրցաշարերն ու 2027 թվականին սպասվող առաջնությունները։ Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է տաղավար, ծանոթացել ներկայացվող ծրագրերին և զրուցել այցելուների հետ։ Նրան ուղեկցել է Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։ Այցելուները ծանոթացել են Հայաստանում անցկացված խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման փորձին, այդ թվում՝ սեպտեմբերին կայացած «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին, որին մասնակցել են 10 երկրների 16 թիմեր։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում սպասվող խոշոր մարզական իրադարձություններին՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, ծանրամարտի աշխարհի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև այլ միջազգային մրցաշարերի։ Տաղավարում ներկայացվել է նաև սպորտհոլ մարզաձևը։ Այցելուները փորձել են հոլ պտտեցնել, իսկ շատերը նաև գրանցվել են՝ հետագայում թեստավորման մասնակցելու նպատակով։ Նոյեմբերից կգործեն մարզաձևի առաջին ակումբները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև «Կանաչ գոտի» այցելած դպրոցականներին, որոնք պատմել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին իրենց մասնակցության փորձի և գրանցած հաջողությունների մասին։ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները պատմել են, որ նախորդ տարի վարչապետի հովանու ներքո անցկացված «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարում երրորդ տեղն են զբաղեցրել, իսկ ստացած պարգևատրումն ուղղել են դպրոցում մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր գույքի ձեռքբերմանը։ COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ԿԳՄՍՆ տաղավարը գործում է հոկտեմբերի 19-30-ը։ Սպորտին նվիրված հաջորդ օրը կանցկացվի հոկտեմբերի 27-ին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպորտի օր՝ COP17-ի «Կանաչ գոտում»․ ներկայացվել են նաև 2027-ի առաջնությունները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՌԴ-ն զգուշացնում է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Անդրեասյանի հրամանով քոլեջներում կներդրվեն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության նոր ձևեր
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Հրդեհ՝ Վանաձորի բնակարաններից մեկում․ 60-ամյա կինը ծխահարվել է
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարչապե՛տ, բանտի դաժան կյանքը Դուք էլ եք տեսել, չեմ համակերպվում»․ Սևանի բանտի 47-ամյա Սիփանը
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago
Related coverage

Նոր սպառնալիք՝ Փաշինյանից. «ալիևյան սահմանադրությունը» կտրուկ մերժում է «Հայաստանը»
5TV Armenia / 19 minutes ago

Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը չի կարող համոզել, ավելի լավ է՝ Ալիևին համոզի․ Սաղաթելյան
Yerkir / 21 minutes ago

Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ․Վենս
ABC Media / 21 minutes ago

«Պետության հարատևության հարցն է». Նոր Սահմանադրությունը և ընդդիմության անհամաձայնությունը
Azatutyun / 23 minutes ago