Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբբոտինը հոկտեմբերի 22-ին հրավիրած «ԵԱՏՄ շուկայում արտադրանքի անվտանգության ապահովում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում հայ արտադրողների համար խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքն ընթանում է բավականին ինտենսիվ։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցառումներին՝ Սուբբոտինն ասել է, որ հարցը քննարկվում է ԵՏՀ համապատասխան դեպարտամենտներում, ինչպես նաև առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում։ Սուբբոտինի հավաստմամբ՝ հայկական կողմի խնդրանքով հանձնաժողով է ներկայացվել դիմում, որպեսզի առավել մանրամասն և հիմնավորված քննարկվի՝ արդյոք այդ միջոցառումները ճի՞շտ են կիրառվել։ «Մենք ակտիվորեն մասնակցում ենք աշխատանքներին առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում։ Այժմ նաև ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում երկկողմ մակարդակով», – ասել է նա։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ –00—ՅՄ The post Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան
24TV / 24News / 18 minutes ago

Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ
24TV / 24News / 31 minutes ago

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
24TV / 24News / 38 minutes ago

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները
24TV / 24News / 51 minutes ago
Related coverage

Վաղը-մյուս օր էլ Եռաբլուրը կջնջեն. քաղաքացի #հարցում #5tv
5TV Armenia / 25 minutes ago

«Ոչ մի ապաստարան ինձ ու տղայիս չի ընդունել»
Aravot / 40 minutes ago

Ագնեսա Խամոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
5TV Armenia / 1 hour ago

It is known what issues will be discussed during the Pashinyan-Putin meeting.
Noyan Tapan TV / 1 hour ago