«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրեն Ս․Գ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նա և ևս մեկ անձ ՀԷՑ-ի աշխատակցին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Մյուս մեղադրյալին ձերբակալելու որոշում է կայացվել։ ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս․Գ․-ն, նախկինում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում զբաղեցնելով էլեկտրացանցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով նույն ընկերության փականագործ Ռ․Բ․-ի ղեկավարը, վերջինիս հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ա․Գ․-ի հետ, նախնական համաձայնությամբ, իրականացրել են Ռ․Բ․-ի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն։ Մասնավորապես՝ Ս․Գ․-ն օգտագործելով նախկինում ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը, 2026 թվականի հունվարին Ռ․Բ․-ին հրավիրել է Շիրակի մարզի Մարալիկ բնակավայր և հանդիպել նրան, իսկ Ա․Գ․-ն, օգտագործելով իր ընկերական հարաբերությունները, 2025 թվականի սեպտեմբերին գնացել է Ռ․Բ․-ի բնակության վայր։ Հանդիպումների ժամանակ նշված անձինք Ռ․Բ․-ին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս․Գ․-ի և Ա․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստությունը): Ս․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Ա․Գ․-ին ձերբակալելու որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Factor.am / 14 minutes ago

Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
Factor.am / 30 minutes ago

Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը
Factor.am / 38 minutes ago

Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 43 minutes ago
Related coverage

74 համարի ավտոբուսի հետևի դռան ապակին փշրվել է․ ուղևորներին կարգադրել են իջնել
Panorama / 42 minutes ago

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում
Infocom / 49 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալու կորուստների թե՛ ռուսական, թե՛ հայկական հաշվարկները իրատեսական չեն. Հայկազ Ֆանյան
CivilNet / 2 hours ago

Արման Ծառուկյանը 10։0 հաղթեց Դիլոնին
Aysor.am / 3 hours ago