ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։ Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի համար գնահատելի ու հուսալի գործընկեր է, ինչպես նաև եվրոպական արժեքների և եվրաինտեգրման գործընթացների ականավոր կրող։ Նա բարձր է գնահատել դեսպանի արդյունավետ առաքելությունն այդ սկզբունքների կենսագործման, ինչպես նաև երկու երկրների միջև հուսալի կամուրջ դառնալու գործում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Չեխիայի պատրաստակամությունը՝ նոր ազդակ հաղորդելու երկու պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը։ Անդրադառնալով արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է արտաքին քաղաքականության բալանսավորումը, եվրաինտեգրման գործընթացների կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների իրականացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի խորացման, հատկապես՝ ՀՀ ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների ու կայունության ապահովման շուրջ: ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իրավունքի գերակայության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերները՝ անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ի հրապարակած զեկույցի հիմնարար իրավունքների խախտումներին։ Պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել երկրում ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերի վրա՝ հատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի անկախության ապահովման առանցքային նշանակությունը և դրանում առկա ներկայացված խնդիրները, այդ թվում՝ ընտրական գործընթացների տեսանկյունից։ Քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։ Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինստիտուտների և եվրոպական կառույցների միջև կապերի խորացմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արամ Վարդևանյանն ընդունել է Չեխիայի դեսպանին․ քննարկվել են ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 3 hours ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 5 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 6 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 6 hours ago