Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության զարգացմանը և երկու երկրների իրավասու մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է իրավական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ վստահության, կառուցողական երկխոսության և ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու պատրաստակամության վրա։ Անդրադարձ է կատարվել նաև հանցավորության դեմ պայքարի և միջազգային համագործակցության ուղղություններով համատեղ ջանքերի շարունակական զարգացման հնարավորություններին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված սերտ հարաբերություններն ու համագործակցության առկա ներուժը կարևոր նախադրյալներ են իրավական ոլորտում գործընկերության հետագա զարգացման համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 4 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 7 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 8 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 8 hours ago
Related coverage

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 6 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 7 hours ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 7 hours ago