ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ստամբուլում անցկացվող Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի շրջանակում ընդգծել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության վերականգնման կարևորությունը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության մեկնարկի համատեքստում։ Նա նաև նշել է, որ Եվրոպայի համար էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունն այլընտրանք չունի՝ վառելիքային ճգնաժամից դուրս գալու համար։ «Այս համաժողովը չափազանց կարևոր է, քանի որ այն ավանդաբար շարունակում է մնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկխոսության հարթակ։ Պարոն Պրոդիի ելույթը հավասարակշռված կերպով հաստատեց, որ կողմերի միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունները վաղ թե ուշ կվերականգնվեն։ Այսօր եվրոպական բիզնեսը մեծապես տուժում է Եվրամիության ղեկավարության վարած քաղաքականությունից։ Ռուսական շուկայից հեռանալու հետևանքով ընկերությունները կորցրել են իրենց շրջանառության 20–30 տոկոսը, բախվել իրենց երկրներում առաջացած ցնցումների, իսկ ամենակարևորը՝ ստիպված են ավելի բարձր գներ վճարել էներգակիրների համար՝ Ռուսաստանի մատակարարումներից հրաժարվելու փորձերի պատճառով։ Չնայած դրան՝ եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են համաժողովին և հեռանկարներ են տեսնում կապերի ու համատեղ նախագծերի վերականգնման համար։ Եվրոպացի բազմաթիվ գործարարներ մոտենում էին մեզ՝ շնորհակալություն հայտնելու երկխոսությունը շարունակելու համար։ Նրանք նաև հայտարարում էին, որ մտադիր են ազդել իրենց կառավարությունների վրա՝ ներկայիս քաղաքական կուրսը փոխելու նպատակով, քանի որ այն կործանում է իրենց բիզնեսը», — լրագրողներին հայտարարել է Դմիտրիևը։ Դմիտրիևը նաև խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների վերականգնման հեռանկարների, ինչպես նաև էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերի մասին։ «Եվրոպայում զարմացած են և մտահոգված, որ կարող են դուրս մնալ բանակցությունների ու տնտեսական վերականգնման գործընթացից։ Այդ պատճառով քննարկման ընթացքում ակտիվորեն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես թույլ չտալ նման զարգացում։ Մենք համագործակցության հեռանկարներ ենք տեսնում։ Նախագահը հիշատակել է ԱՄՆ ֆերմերների համար կենսական նշանակություն ունեցող՝ Ռուսաստանից պարարտանյութերի մատակարարումները։ Քննարկվել են նաև Արկտիկայում էներգետիկ նախագծերի իրականացումն ու համատեղ տվյալների կենտրոնի ստեղծումը, քանի որ Ռուսաստանում արհեստական բանականության համար անհրաժեշտ ռեսուրսն աշխարհում ամենաէժանն է։ Թեև ռուս-ամերիկյան համագործակցության հակառակորդներն ու կողմնակալ լրատվամիջոցները հարձակումներ են գործում նման նախաձեռնությունների դեմ, մենք կոնկրետ նախագծերի՝ պարարտանյութերի, դիզելային վառելիքի և տեխնոլոգիաների միջոցով ճեղքում ենք այդ տեղեկատվական պատնեշը։ Մեր փաստարկը պարզ է․ Եվրոպայի համար դժվար կլինի առարկել, օրինակ, դիզելային վառելիքի մատակարարման նույն գործարքի դեմ, եթե վերջինս ընդամենը վերջին չորս տարում Ռուսաստանից 320 միլիարդ եվրոյի էներգակիրներ է գնել», — ասել է Դմիտրիևը։ Դմիտրիևը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ համագործակցությունը կշարունակի զարգանալ, և այդ գործընթացին կարող է միանալ նաև Եվրոպան։ Նա հավելել է, որ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում Ռուսաստանը պատրաստ է քննարկել եվրոպական երկրներին դիզելային վառելիքի մատակարարման հնարավորությունը։ «Կարծում եմ՝ համապատասխան հարցումների դեպքում դա միանգամայն հնարավոր է։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ Եվրոպան իսկապես տուժում է էներգակիրների չափազանց բարձր ծախսերից։ Եվրոպական բազմաթիվ ընկերություններ և քաղաքացիներ պարզապես ի վիճակի չեն իրենց թույլ տալ այդքան բարձր ծախսեր։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում վառելիքային ճգնաժամ է, և այն միայն խորանալու է։ Հետևաբար, Եվրոպան փորձում է հույսը դնել պատահական բարենպաստ հանգամանքների վրա՝ վառելիքային ճգնաժամից դուրս գալու համար։ Սակայն Եվրոպայի համար կա միայն մեկ լուծում՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործընկերությունը», -եզրափակել է Դմիտրիևը։ The post Ռուսաստանը պատրաստ է վերականգնել տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ․ Կիրիլ Դմիտրիև appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ․ Կիրիլ Դմիտրիև

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Մոսկվայում կորոշեն Երևանի ճակատագիրը. ՀԱՊԿ-ը մերժո՞ւմ է Փաշինյանին
Alpha News / 3 hours ago

12 ժամ տևած քննություն. Քոչարյանի կալանքի վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը
Alpha News / 6 hours ago

Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը ինքն է․ սա հավերժ իշխելու հայտ է․ Բենիամին Մաթևոսյան
Alpha News / 9 hours ago

Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
Alpha News / 9 hours ago
Related coverage

ՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունը
1in.am / 9 hours ago

Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները չպետք է նման մեկնաբանություններ անեն․ Տիգրան Աբրահամյան
168 Jham / 15 hours ago

Փարիզից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն | armenpress.am
Infocom / 16 hours ago

Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ | 1lurer.am
Infocom / 17 hours ago