ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։ Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի համար գնահատելի ու հուսալի գործընկեր է, ինչպես նաև եվրոպական արժեքների և եվրաինտեգրման գործընթացների ականավոր կրող։ Նա բարձր է գնահատել դեսպանի արդյունավետ առաքելությունն այդ սկզբունքների կենսագործման, ինչպես նաև երկու երկրների միջև հուսալի կամուրջ դառնալու գործում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Չեխիայի պատրաստակամությունը՝ նոր ազդակ հաղորդելու երկու պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը։ Անդրադառնալով արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է արտաքին քաղաքականության բալանսավորումը, եվրաինտեգրման գործընթացների կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների իրականացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի խորացման, հատկապես՝ ՀՀ ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների ու կայունության ապահովման շուրջ: ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իրավունքի գերակայության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերները՝ անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ի հրապարակած զեկույցի հիմնարար իրավունքների խախտումներին։ Պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել երկրում ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերի վրա՝ հատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի անկախության ապահովման առանցքային նշանակությունը և դրանում առկա ներկայացված խնդիրները, այդ թվում՝ ընտրական գործընթացների տեսանկյունից։ Քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։ Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինստիտուտների և եվրոպական կառույցների միջև կապերի խորացմանը։ –00—ՅՄ The post Վարդևանյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը և երկկողմ համագործակցությունը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարդևանյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը և երկկողմ համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 6 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 6 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 6 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 6 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 2 hours ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 4 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 5 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 5 hours ago